Shelby Mustang |
---|
Shelby Mustang (ռուս.՝ Shelby Mustang) «Ford Mustang»-ի բարձր տեխնոլոգիաներով օժտված տարբերակն է, որը 1965-1970 թվականներին արտադրվել է Ֆորդ ընկերության կողմից։ «Shelby»-ն եղել է «Ford Mustang»-ի շարքից, որը ձևափոխվել է Քերոլ Շելբիի ընկերության կողմից և վաճառվել «Shelby GT»-ի անվան տակ` «Shelby Cobra»-յի լոգոտիպներով[1][2]։ 1968 թվականից մոդելը համապատասխանաբար սկսել է անվանվել «Shelby 500» կամ «Shelby 350»[3]: Ֆորդը իր արտադրական կարողություններով օգնել է «Corvette»-ի հետ մրցակցել (նման կերպով աջակցում է Chevrolet-ը)։
2007 թվականին, հինգերորդ սերնդի «Ford Mustang»-ի ներկայացումից հետո, «Shelby» անվանումը վերադարձավ «Mustang»-ի նոր բարձր տեխնոլոգիաներով օժտված տարբերակների համար։ Ներկայացվել է երկու տարբերակով` «GT500» և 2015 թվականից` «GT350»: «GT350»-ը թողարկվել է մթնոլորտային շարժիչով, իսկ «GT500-»ը` մեքենաշինական ներմղիչով[4]։ Ինչպես նաև գոյություն ունի հարմարեցված տարբերակ` «GT350R»: 2011 թվականի «Shelby GT500» մոդելի զանգվածը կազմում է մոտավորապես 1735 կգ։